Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին
Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին տեղեկացնում ՀՀ Ոստիկանությունից:
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։
Հորդորում են զերծ մնալ նման հակաօրինական արարքներից»,- նշված է ոստիկանությոն հաղորդորդագրությունում։
Նշենք, որ նախօրեին հասարակական գործից Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ դաժանաբար հարվածում շանը, իսկ հետո քարշ տալով տանում իր հետևից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան