Մահացել է հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը
Մահացել է ռուս մոդելավորող, ՌԴ ժողովրդական նկարիչ Վյաչեսլավ Զայցևը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությունից ։ Մարտի 2-ին Զայցևը դարձել է 85 տարեկան։
Ըստ աղբյուրի՝ մոդելավորողը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Վյաչեսլավ Զայցևը խորհրդային և ռուս մոդելավորող է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2006), Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2007): 2007-2009 թվականներին ռուսական «Առաջին ալիք»-ում վարել է «Fashion Sentence» հաղորդումը։ Դիզայները թողարկել է տասնյակ հավաքածուներ, ստեղծել բեմական զգեստներ ներկայացումների համար։
Զայցևը ստացել է մասնագիտացված կրթություն. 1956 թվականին ավարտել է հայրենի Իվանովոյի քիմիական և տեխնոլոգիական ուսումնարանը , 1962 թվականին՝ Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը՝ մոդելավորողի կոչումով։
Արդեն 1963 թվականին ֆրանսիական «Paris Match» ամսագիրը նրա մասին հոդված է հրապարակել «Նա թելադրում է իր նորաձևությունը Մոսկվային» վերնագրով։
1980-ին Զայցևը ձևավորել է խորհրդային թիմի հագուստները Մոսկվայում այդ տարվա օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները