Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Ապրիլի 29-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։
Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»,-նշել է Անանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Սուքիասյանների ավիաընկերության ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով
- FLYONE ARMENIA․ Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները մեկնարկել են Զվարթնոց օդանավակայանից
- «Ժողովուրդ». Խաչատուր Սուքիասյանին պատկանող FlyOne Armenia ընկերությունը շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Ստամբուլ
- FLYONE ARMENIA -ի դեպի Մոսկվա վաղվա չվերթը նույնպես չեղյալ է հայտարարվել
- Flyone. Էժան չվերթի առաջին տապալումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան