Մարտակերտում կարկուտի հետևանքով վնասվել են այգիներ, 35 ավտոմեքենա, 9 գլուխ հորթ էլ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը
Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:
Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։
Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան