Աղասի Ենոքյան. Ընդդիմությունը որոշել է, որ Նիկոլն այլևս դավաճան չէ
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.
«Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները դադարել Նիկոլին դավաճան հայտարարել։ Ըստ վերջին հետազոտությունների, Նիկոլը չի սիրում, երբ իրեն «դավաճան» են անվանում, դրանից վատ է զգում, մոտը երբեմն առաջանում է ստամոքսի այրուցք (անգլերեն՝ iszhoga)։ Դրա համար էլ նա արգելել է ընդդիմադիրներին իրեն «դավաճան» անվանել, հակառակ դեպքում սպառնալով չվճարել պարգեւավճարներ, հավելավճարներ, զրկել գործուղումներից, անգամ՝ ձերբակալել որոշ պատգամավորների։
Հանուն Հայաստանի Հանրապետության դինամիկ զարգացման իրենց համար բնականոն աշխատանքային պայմաններ ապահովելու համար, ընդդիմությունը որոշել է, որ Նիկոլն այլեւս դավաճան չէ»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացին բողոքի ակցիաներ է իրականացնում Մինսկի խմբի երկրների դեսպանատների առաջ
- «Մի երիտասարդ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան»
- Սարսափահար դավաճանը․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում