Ժաննա Անդրեասյան. Դեռ դպրոցական աղջիկս որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Այսօր առաջին տարին Աշխատանքի օրը աշխատելով է անցկացնում աղջիկս։
Դեռ դպրոցական՝ որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը, ինքնուրույն լինի։
Ինքնուրույն գտել է աշխատանքի վայրը, հարցազրույց անցել, փորձաշրջան, քննություն ու հիմա աշխատում է՝ հոգնելով, բայց վայելելով իր աշխատանքի արդյունքը։
Աղջկաս տարեկիցները մեծամասամբ հենց էսպիսին են՝ ինքնուրույն, առաջ գնացող, աշխատող ու աշխատելու միջոցով սովորող։
Սովորենք մեր երեխաներից նաև աշխատանքի հանդեպ այս վերաբերմունքը։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Միքայելյան. Նիկոլամասսան էդ աշխատավարձին հասել է քայլելով ու երկիրը քանդելով
- Գագիկ Ծառուկյան. Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ովքեր աշխատում են ու չեն հուսահատվում
- Փաշինյան. Գիտելիքի վրա չհիմնված աշխատանքն ընդամենը չարչարանք է, հաճախ առանց ցանկալի արդյունքի
- Այսօր Աշխատավորների միջազգային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին