ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը
ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասն իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ։
«Մայիսի 1-ին ժամը 00:01-ին Գատչինսկի շրջանի Սուսանինսկի բնակավայրի տարածքում պայթեցվել է էլեկտրահաղորդման գծի սյուն, երկրորդի վրա հայտնաբերվել է անհայտ առարկա, ենթադրաբար պայթուցիկ սարք»,-գրել է նա։
Ինչպես պարզաբանել է Դրոզդենկոն, հարձակվողներին չի հաջողվել խափանել բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Բելգորոդի նահանգապետը հայտարարել է քաղաքում ընկած ավիառումբը բնակելի հատվածից հանելու մասին
- Բելգորոդի զորավարժարանում 11 մոբիլիզացվածի գնդակահարածները Տաջիկստանի քաղաքացիներ են
- ՌԴ Բելգորոդի և հարակից շրջանների բնակիչները հայտնել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին