Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել հարձակումից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին հրաժարվել հարձակումից և ասել է, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա և Կիև՝ բանակցություններ կազմակերպելու համար: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Հնահավատացյալների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով Ֆրանցիսկոսի հետ իր վերջին զրույցը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում ուկրաինական հակամարտության կողմերին հրաժարվել հարձակողական փորձերից և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Կողմերի ցանկություններին կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ մարտի դաշտում անհնար է: Բանակցությունները կբերեն առաջընթացի երկուսի համար: Նա պատրաստ է կողմերի ցանկության դեպքում, ցանկացած պահի իր բանակցողներին ուղարկել Կիև և Մոսկվա, որոնք կօգնեն սկսել բանակցային գործընթացը»,-ասել է Սևաստյանովը։
Հոկտեմբերին Վատիկանի իրազեկ աղբյուրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապն առաջարկել է ապրիլի 9-ից, Զատիկի տոնի կապակցությամբ, երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում
- Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
- Հռոմի պապը ցանկանում է հանդիպել Պուտինին. Սևաստյանով
- Հռոմի պապը կրկին մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան