Երկու ընդդիմադիր խմբացություններն էլ պետք է դնեն բոլոր մանդատները.Նաիրա Զոհրաբյան
«Մի քանի օր հետո Հեյդար Ալիևի՝ Իլհամ Ալիևի պապայի 100-ամյակն է և ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մինչև մայիսի 10-ը, ի հոբելյանական նշումն պապա Ալիևի 100-ամյակի, մեզ բազմաթիվ այլ փորձություններ են սպասվելու»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման դեպքին՝ Զոհրաբյանն ասաց. «Երկու օր առաջ խախտելով, թքելով, ոտնահարելով, քացի տալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ՝ մեզ համար կապիտուլյացիոն, համաձայնագիրը, որտեղ որևէ տառ, բացականչական նշան, կետ, ստորակետ, հղում չկա Բերձորի միջանցքում անցակետ դնելու վերաբերյալ, Ալիևը հայտարարեց, որ դնելու է և արեց»:
Բանախոսը հայտարարեց, որ Շուշիի հարակից գյուղերի բնակիչները Ստեփանակերտից իրենց տուն գնալու համար, անցնում են նվաստացման ադրբեջանական արարողակարգը:
«Վաղը, սիրելի հայրենակիցնե՛ր, ձեզանից արյան և մեզի անալիզ են ուզելու: Վաղն այն բոլոր տղամարդիկ, որոնք մասնակցել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմենրին, երկրորդ և երրորդ նախագահնե՛ր, նաև դուք, որպես Արցախի հերոսներ, բայց Ադրբեջանում հռչակված որպես տեռորիստներ, էդ անցակետով անցնելու հնարարվորություն չեք ունենալու»,-ասաց նախկին պատգամավորը:
Նա շեշտեց, որ ինքն էլ չի կարող անցնել ադրբեջանական անցակետով, քանի որ իր դեմ Բաքվում քրեական գործ է հարուցված, քանի որ 44-օրյա պատերազմի օրերին կոչ է արել ռմբակոծել գազատարը և Մինգեչաուրի ջրամբարը:
Հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարը և միջազգային բոլոր կառույցները իրենց մտահոգություններն են հայտնել անցակետի տեղադրման դեպքով՝ Զոհրաբյանն ասաց. «Եթե դուք Ադրբեջանի հանդեպ կոնկրետ պատժամիջոց չեք կիրառելու՝ էդ մտահոգությունները, հորդորները փաթաթեք և մտցրեք ձեր համապատասխան տեղը, բոլորդ՝ բլինքեններ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ՝ ՌԴ-ի և ԵՄ դեսպաններն էլ հետը: Բավական է մեզ կերակրեք ձեր ֆեյք թղթերով, բարոյական աջակցություններով:
Խախտվել է եռակողմ համաձայնագիր, որի տակ դրված է երք ստորագրություն, նաև ՌԴ նախագահի ստորագրությունը: ՌԴ նախագա՛հ, կարո՞ղ է դու նոտար ես ընդամենը, եթե նոտար ես, ապա ընդունենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը Հայաստանում այլևս նոտար է աշխատում, որը որևէ գործողություն բացի հորդորելուց, բանակցելուց չի անում: Չտեսաք, որ Ալիևն ասաց՝ թքել եմ ձեր վրա էլ, Հաագայի դատարանի վրա էլ, եվրոպական կառույցների վրա էլ, Բլինքենի վրա էլ: Վաղը չէ մյուս օրը, եթե Ալիևը որոշի ձեր ննջասենյակում էլ անցագրային կետ տեղադրի և ձեր կանանց այցելելու համար մի հատ էլ մաքսատուրք գանձի հերթական բայրաքթարը գնելու և մեր տղաներին հարվածելու համար, չեք զարմանա և կասեք՝ ոչինչ մեր ննջասենյակում էլ մաքսատուրք սահմանեք, միայն այդ մաքսատուրքից մեզ էլ տոկոս տվեք»:
Հայտնելով, որ ի սզբանե դեմ էր, որ ընդդիմությունը վերցնի մանդատները՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դուք այլևս խորհրդարնում անելիք չունեք: Միակ գործիքը, որի համար ուզում էիք այդ մանդատը վերցնել, միջազգային կառույցներում աշխատելու համար էր, բայց այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից ԱՄՆ պետդեպարտամնետը հայտնեց, որ Ադրբեջանի դեմ սանակցիա չի կիրառի, ԵՄ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ սանկցիա կիրառելու օրակարգ չունի, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այստեղ հայտարարոց և ողջունում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը խաղաղության պայմանագրի հարցում: Այնպես որ, խորհրդարանական ընդդիմությո՛ւն, էդ ձեր կռուտիտները, թե՝ մանդատը պահենք, որ միջազգային կառույցներում կռիվ տանք, չանցավ, դուք հանրության մեջ կորցրել եք ձեր վստահությունը: Դիմում եմ երկու խմբակցություններին՝ ալենջաններին և վլադիմիրջաններին, երկու ընդդիմադիր խմբացություններն էլ պետք է դնեն բոլոր մանդատները և երկրում ստեղծեն սահմանադրական ճգնաժամ, գոնե կվերականգնեք այն հավատը, որը 2021 թվականին ժողովուրդը ձեզ տվել էր»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժողովուրդը պետք է անցակետ դնի կառավարական ամառանոցից կառավարության շենք հատվածում. Էդգար Ղազարյան
- Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ
- Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի ներգրավվի. Միրզոյան
- Մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳ նախարար
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում