Վրաստանում պահանջում են արգելել փողոցային առևտուրը
Վրաստանի Զուգդիդի քաղաքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արգելել փողոցային առևտուրը։ Aliq.ge-ի փոխանցմամբ, ի նշան բողոքի՝ նրանք փորձել են փակել շուկայի մուտք տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։
Ցույցի մասնակիցներն ասել են, որ փողոցում ամեն ինչ վաճառում են, ինչի պատճառով գնորդն այլևս շուկա չի մտնում։ Իրենց եկամուտների կրճատման պայմաններում, ի տարբերություն փողոցում առևտուր անող առևտրականների, ստիպված են վճարել նաև շուկայում սահմանված հարկերը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։