Վարդան Բալյան. Անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել
Նախագահական և խորհրդարանական ընտրապայքարը Թուրքիայում մտավ վճռական, եզրափակիչ փուլ, որին ընդառաջ, ապրիլի 30-ին, Էրդողանը և Քըլըչդարողլուն ուժի ցուցադրություն կազմակերպեցին՝ անցկացնելով բազմահազարանոց հանրահավաքներ: Հատկանշական է, որ բոլոր գնահատականներով գործող նախագահի Անկարայում աջակցելու էին եկել ավելի քիչ թվով մարդիկ, քան ընդդդիմադիր դաշինքի թեկնածուին Իզմիրում: Հարցումների համաձայն հիմնական երկու մրցակիցների էլեկտորալ աջակցության ցուցանիշները շատ մոտ են, սակայն, վերջին արդյունքներով դիտարկվում է ընդդիմության վարկանիշի կայուն աճ: Այն, որ Էրդողանի գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն դասավորվում, տեսանելի է անզեն աչքով:
Ու չարժե կասկածել, որ իրեն Աբդուլ Համիդի քաղաքական ժառանգորդ համարող նորօրյա սուլթանը ձգտելու պահել իշխանությունն ամեն գնով: Հիշեցնեմ, օրեր առաջ ուղիղ եթերում առողջության հանկարծակի վատթարացման բեմականացումը, որին նախորդիվ հրապարակվել էր տեղեկատվություն դեռևս մարտի 28-ին բանտարկված Օջալանին ուղարկված աջակցության խնդրանքով նամակի մասին:
Ինչևէ, մեզ համար առանձնակի ուշադրության արժանի հանգամանք է Իլհամ Ալիևի անմիջական ներգրավումը թուրքական ընտրություններին՝ Էրդողանի կողքին, Արևմուտքի անթաքույց աջակցությունը վայելող ընդդիմադիր դաշինքի դեմ՝ Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպմանն ընդառաջ:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելի ու կանխատեսելի տեղաշարժերին ավելի հանգամանալից կանդրադառնամ հաջորդիվ գրառումներում, որպեսզի հասկանալի դառնա բոլորիս՝ առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները մեզ համար կարող են բազմակիորեն սրվել»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Ապրիլի 24-ի խորհուրդը վերաիմաստավորելու կարիք կա այսօր առավել, քան երբևէ
- Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
- Վարդան Բալյան. 2022-ի հունվար-նոյեմբերին ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել
- Վարդան Բալյան. Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է
- Վարդան Բալյան. Արդեն շատ մոտ ապագայում մեզ վճռական ու ճակատագրական ճակատամարտ է սպասվում
- Վարդան Բալյան. Ադրբեջանցիները բաց տեքստով են խոսում հումանիտար օգնության նպատակադրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում