Հոլիվուդյան սցենարիստները պլանավորում են վերջին 15 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը
ԱՄՆ սցենարիստների գիլդիան մտադիր է սկսել վերջին 15 տարվա ընթացքում իր ամենամեծ գործադուլը կապված ցածր աշխատավարձերի հետ: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Հոլիվուդը 15 տարվա մեջ առաջին խոշոր արտադրության դադարեցման շեմին է»,- ասվում է նյութի մեջ։
Գործակալության տվյալներով, մայիսի 1-ին լրանում է Ամերիկյան սցենարիստների գիլդիայի և հոլիվուդյան կինոարտադրության միջև կնքված պայմանագրի ժամկետը։
Գրող և սցենարիստ Բրիտանի Նիկոլսն ասել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ փոխադարձ հարմարավետ պայմանների շուրջ, նրանց միջև բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
«Մենք պատրաստվում ենք այնպես, կարծես դա շուտով տեղի է ունենալ», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլսը ՝ նկատի ունենալով բունտը:
Ավելի վաղ Variety-ն, վկայակոչելով Ամերիկայի սցենարիստների գիլդիայի նախաձեռնությունը, գրել էր, որ հոլիվուդյան սցենարիստներն առաջարկել են արհեստական ինտելեկտին թույլ տալ սցենարներ գրել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան