Այսօր Աշխատավորների միջազգային օրն է
Մայիսի 1-ին աշխարհի ավելի քան 142 երկրում, այդ թվում` Հայաստանում, տոնում են Աշխատանքի օրը, որն ի սկզբանե կոչվել է Աշխատավորների միջազգային օր:
1886 թվականի մայիսի 1-ին Չիկագոյում ամերիկացի բանվորները գործադուլ են արել՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր։ Գործադուլն ու դրան ուղեկցող ցույցն ավարտվել է ոստիկանության հետ արյունալի բախումով։
1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Իսպանիայում և մի շարք այլ երկրներում:
Մի շարք երկրներում դեռ պահպանվել է արհմիությունների դրոշի տակ մարդկանց հավաքելու ավանդույթը, բայց պետությունների մեծ մասում դա քաղաքական տոն չէ, այլ հենց Աշխատանքի օր, երբ կազմակերպվում են մի շարք տոնակատարություններ, տոնավաճառներ, խաղաղ երթեր և այլ միջոցառումներ: Իսկ ոմանց համար դա պարզապես հերթականլ հանգստյան օրն է, որի ընթացքում կարող են հանգստանալ կամ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին