Բրյունետն ու հայկական պատվիրակությունն արդեն Անգլիայում են
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը և հայկական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով կմեկնարկեն փորձերը եվրատեսիլյան մեծ բեմում:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:
Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
Հարակից հրապարակումներ`
- Չարլզ III-ն ու Կամիլան վառել են «Եվրատեսիլ 2023»-ի բեմի լույսերը
- Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է
- Ներկայացվել է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան
- Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը