Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Ամերիկացի դիետոլոգ Լիզա Յանգը խոսել է նիհարելու համար օգտակար նախաճաշերի մասին: Մասնավորապես, մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտն այրելու համար։
«Eat This, Not That»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ քաշը նվազեցնելու համար հարկավոր է նախաճաշին ուտել ձու և ձվով պատրաստված այլ ուտեստներ, հատապտուղներով վարսակի փաթիլներ, ավելի շատ միրգ օգտագործել, ինչպես նաև հրաժարվել խմորեղենից՝ հօգուտ ամբողջական ցորենի հացի:
Մասնագետը պարզաբանել է, որ հատապտուղները պարունակում են բջջանյութ, որն օգնում է վերահսկել քաշը ։ Յանգը նաև նշել է, որ ճարպերն այրելու համար օգտակար են թարմ սմուզիները, կանաչ յոգուրտները, ինչպես նաև քինոան, կտավատի և չիայի սերմերը:
Յանգը նաև նշել է, որ կարևոր է ուտել նստած վիճակում, քանի որ քայլելու ընթացքում սնունդ օգտագործելը հանգեցնում է շատակերության
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան