Երբ պետությանդ ղեկին նստածները հայտարարում են՝ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանությանը, սա ենթադրում է 2 կոնկրետ քայլ
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Երբ պետությանդ ղեկին նստածները, իրար հերթ չտալով, հայտարարում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ցեղասպանությանը և էթնիկ զտումների, սա ենթադրում է 2 կոնկրետ քայլ՝
1. սեփական բանակով և հանրությանը մոբիլիզացնելով ապահովել այն տարածքի պաշտպանությունը, որտեղ ապրում են ցեղասպանության վտանգի տակ գտնվող քո հայրենակիցները,
2. միջոցներ ձեռնարկել տվյալ տարածքում ապրող քո հայրենակիցներին դուրս բերելու և ցեղասպանությունից փրկելու ուղղությամբ։
Օրինակ, սիրիական ճգնաժամի ժամանակ 2-րդ տարբերակն էր աշխատում ու փորձ էր արվում ապահովել սիրիահայերի անվտանգ փոխադրումը Հայաստան։
Եթե նշված 2 տարբերակներից որևէ մեկի ուղղությամբ աշխատանք չի տարվում, ստացվում է հետևյալը՝
1. կամ սուտ են խոսում և չկա ցեղասպանության որևէ վտանգ, որից էլ բխում է նշված տարբերակներից ոչ մեկի վրա էլ չկենտրոնանալը,
2. կամ իրենց գործառույթը համարում են պրեդիկցիաներ անելը, ապա կանխագուշակվածը որպես փաստ արձանագրելը՝ չկրելով որևէ պատասխանատվություն։
Իսկ նույն մարդկանց կողմից «խաղաղության դարաշրջանի» ու սպասվող ցեղասպանության մասին հայտարարությունների իրարամերժ լինելու մասին խոսել անգամ չարժե»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում