Սուդանում բախումների հետևանքով 436 խաղաղ բնակիչ է զոհվել
Սուդանում բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվն աճել է՝ հասնելով 436-ի։ Տուժել է 2 175 մարդ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սուդանի բժիշկների արհմիությունը։
Ավելի վաղ Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի պարագլուխները հայտարարել էին մարդասիրական հրադադարի ևս մեկ՝ 72 ժամով երկարաձգման մասին։ Չնայած դրան՝ կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս
- Տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ազգամիջյան բախումների և սովի վտանգ․ Զարգացումները Սուդանում
- Վրացական ավիաընկերության աշխատակիցները տարհանվել են Սուդանից
- Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կսկսվի Սուդանից օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները