Քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմել ԱԱՏՄ-ին՝ աշխատավայրում իրենց իրավունքների խախտման հարցերով
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականին իրականացվել է շուրջ 3000 վերահսկողական միջոցառում, որից մոտ 60%-ն՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԱՏՄ-ի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ միջոցառումներից 600-ը եղել են պլանավորված, որից 400-ն իրականացվել են աշխատանքի իրավունքի և անվտանգության ոլորտում։ Չպլանավորված 2400 միջոցառումներից 1400-ը ևս եղել են վերոնշյալ ոլորտում։
«Նախորդ տարի տեսչական մարմինը ստացել է մոտ 500 դիմում-բողոք, որոնց մեծ մասը՝ 400-ը ևս վերաբերել են աշխատանքի իրավունքների խախտմանը»,- ընդգծեց նա։
Սլավիկ Սարգսյանն ասաց, որ տեսչական մարմինը 2020 թվականին հարուցել է 129,, 2021 թ-ին՝ 540, 2022 թ-ին՝ 1393 վարչական վարույթ։
«Սա խոսում է իրազեկման մակարդակի բարձրացման մասին։ Քաղաքացիները սկսել են իրենց իրավունքների խախտման խնդիրներով մեզ ավելի հաճախ դիմել։ Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների մեծ մասը վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձի ուշ վճարելուն, անօրինական աշխատանքից ազատելուն և այլն»,- նշեց նա։
Սլավիկ Սարգսյանը նաև ասաց, որ շինարարությունը, առևտուրը, լեռնամետալուրգիան այն ռիսկային ոլորտներն են, որտեղ ավելի հաճախ են հանդիպում աշխատանքային իրավունքների խախտումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան