Սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր. Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։ Ասել է, թե հասնել անցակետին հնարավոր է միայն հայկական կողմի գիտությամբ և թույլտվությամբ։ Սահմանին ծառայություն իրականացնող հասարակ սահմանապահին ու ոստիկանին նման թույլտվություն տալու իրավունք կարող է տալ վերադասը, վերադասին էլ՝ քաղաքական իշխանությունը։
Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ անօրինական տեղադրված ադրբեջանական անցակետում նկարահանված տեսանյութը չէր կարող իրականություն դառնալ առանց Երևանի և Ստեփանակերտի թողտվության, համաձայնության և ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների։ Փաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր, որը հաջողությամբ մարսվելու դեպքում մի մեծ քայլ է լինելու դեպի Արցախի ադրբեջանականացում՝ ամբողջական հայաթափման ելքով։
Մի կարևոր նկատառում էլ․ ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր «անցանկալի» հայերին, հատկապես՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան ռազմական գործողությունների ու 44-օրյա պատերազմի մասնակիցներին։
Եվ սա, կրկնեմ, Երևանի ու Ստեփանակերտի գիտությամբ, թողտվությամբ ու համաձայնությամբ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նշանակում է՝ անցակետի հետ կապված շոուն ադրբեջանա-հայկական է
- Թևանյան. Փաշինյան–Ալիև զույգի անվան «մաքսակետ»
- Տիգրան Աբրահամյան. Միանգամից ասեմ, որ Արցախի պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ
- Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
- Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան