Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
«Flyone Armenia» ընկերության Փարիզ-Երևան չվերթը օրերս հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևի օդանավակայանում: Վայրէջքի պատճառն արդեն երրորդ անգամ ընկերության օդանավերի համար՝ իր օդային տարածքով թռիչքների անսպասելի արգելքի Թուրքիայի որոշումն է, ինչի հետևանքով օդանավը չէր կարողացել նույնիսկ վայրէջք կատարել հայկական օդանավերի համար պահեստային համարվող Մինվոդիի կամ Թբիլիսիի օդանավակայաններում:
Panorama.am-ը «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե այս պահին թուրքական կողմն արդյո՞ք թուլատրել է ընկերության օդանավերի թռիչքներն իր օդային տարածքով:
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի ուղևորների ճամփորդական պլանները չխախտվեն»,-ասաց Արամ Անանյանը:
Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահի պատասխանից կարելի է ենթադրել, որ դեռևս Թուրքիան թույլ չի տալիս թռիչքներ իրականացնել իր տարածքով:
Հարցին, թե ինչու է արդեն երրորդ դեպքն արձանագրվում, երբ արգելվում է հենց ավիաընկերության օդանավերի թիռիչքները Թուրքիայի օդային տարածքով, Անանյանը պատասխանեց, որ FlyONE Armenia ընկերությունը Հայաստանից Թուրքիայի օդային տարածքով ուղիղ չվերթներ է կազմակերպում դեպի Եվրոպա և այդ պատճառով էլ հենց այդ ընկերության օդանավերի նկատմամբ է կիրառվում թուրքական սահմանափակումները:
Հիշեցնենք, որ «Հետք» գրել էր, որ FLYONE ARMENIA ընկերությունը ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է.
«Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին»։
Հարակից հրապարակումներ`
- FlyONE Armenia-ն անելու է հնարավորը, որպեսզի ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան
- Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար
- FLY ONE ARMENIA ավիաընկերությունը հետ չի վերցրել պաշարված արցախցու գնած տոմսը
- Թուրքերը քաշեցին Սուքիասյաններին
- Այո, ես այդ Ադրբեջանի հետ ուզում եմ հարևանական հարաբերություններ ունենալ. Խաչատուր Սուքիասյան
- Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
- Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի
- Flyone. Էժան չվերթի առաջին տապալումը
- Թուրքիան փակում է իր օդային տարածքը սիրիական քաղաքացիական ինքնաթիռների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան