Մեր ժողովուրդը պետք է անցակետ դնի կառավարական ամառանոցից կառավարության շենք հատվածում. Էդգար Ղազարյան
«2018 թվականի այս օրն առաջին ագնամ ԱԺ-ում քվեարկվել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետի թեկնածու և չի ընտրվել այդ պաշտոնում»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ այդ քվեարկության ժամանակ նրան դեմ էր քվեարկել միայն ՀՀԿ խմբակցությունը, բացի Ֆելիքս Ցոլակյանից, իսկ ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից Փաշինյանին կողմ չէր քվեարկել միայն Աղվան Վարդանյանը:
Ղազարյանը հիշեցրեց, որ դրանից մի քանի օր անց, մայիսի 8-ին Շուշիի ազատագրման, Երկրապահի օրը, Եռատոնը վերածելով սգի, «ադրբեջանաթուրքական հեղափոխությունը» հասավ հաջողության՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
Հայտարարելով, որ պետք է պայքարել Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու համար՝ Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Այսօրվանից մենք պետք է թափ հաղորդենք մեր գոծողություններին մայիսի1-8-ն ընկած հատվածում և գոնե այնպես անենք, որ մոյիսի 8-ին՝ սրա ընտրվելու օրը, նա պետք է վռնդվի իշխանությունից: Ավելի խորհրդանշակ օր սրան իշխանությունից վռնդելու, քան Շուշիի ազտագրման օրը՝ նրա վարչապետ ընտրվելու օրան է, չկա»:
Ղազարյանը հայտարարեց, որր պետք է մայիսի 8-ին հավաքվեն Հանրապետության հրապարակում և Նիկո Փշինյանին վռնդեն իշխանությունից:
«Եթե դրվում է անցակետ Գորիս-Կապան ճանապարհին, ապա մեր ժողովուրդը պետք է անցակետ դնի կառավարական ամառանոցից կառավարության շենք հատվածում»,-ասաց Ղազարյանը և, հավելով, որ ժողովուրդը պետք է որոշի, թե նա գնա կառավարության շենք, թե ոչ, հավելեց. «Նա պետք է հեռացվի ադրբեջանաթուրքական հեղափոխությունը արժանապատվության հեղափոխությամբ տապալելուց հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ
- Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են
- Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելուն. Փաշինյանը` Բլինքենին
- Զախարովա. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ջանքեր են գործադրվում
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին