Էդգար Ղազարյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարվել էր ՄԻՊ թեկնածու, գրում է.
«Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաև հանդիսանում է խմբակցության քարտուղար) և Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաև փոխհատուցում։
ՀՀ վարչական դատարանում է գտնվում նաև իմ ներկայացրած հայցադիմումը՝ Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքի մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումից դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բացի դրանից, որ այն Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, իսկ այնտեղից՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարական շրջանների դատախազություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյանը Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ խախտում է մատնանշում
- Ոհմակի հոգեբանությամբ ՔՊ-ականները եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի. Թովմասյան
- ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան
- Խմբային խուլիգանական վարքագիծ․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
- ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- «Մատդ քաշի». Էդգար Ղազարյանի երկրորդ նախադասությունից հետո ՔՊ-ականները հունից դուրս եկան
- «Դավաճանը դուք է, որ դավաճանել եք ձեր արժեքներին». Ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան