Ֆուռ զննելու գործողությունը միշտ համարվել է, որ տղամարդու գործ է և կանայք այդտեղ չեն կարող ներգրավվել.Ծովինար Սողոմոնյան
«Մաքսային ծառայությունում առաջին փուլում 120-130 տեղի համար կար 2000 դիմորդ, որոնց մի մասը որոշակի գործընթացների ընթացքում դուրս մնացին պրոցեսներից, դասընթացը բարեհաջող ավարտեց 160 հոգի և 140-ը նշանակվեց պաշտոնների»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ ներկայացնելով բարեփոխումների շրջանակներում Երևանի մաքսային բաժնում իրականացված համալրումների գործընթացը:
Նա տեղեկացրեց, որ հավաստագիր ստացածների մեջ կան մարդիկ, որոնք մաքսային ծառայության գործող աշխատողներ են, սակայն ընդունվածների մոտ 60 %-ը նոր կադրեր են:
Ծովինար Սողոմոնյանը տեղեկարցե, որ ՊԵԿ մաքսային համակարգը նոր ծառայողներով համալրելու նպատակով իրականացվում է դասընթացների երկրորդ փուլը, որը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում, այս անգամ՝ Հայաստանի բոլոր կետերում, իսկ համակարգի գործող աշխատակիցների համար այդ դասընթացներն պարտադիր են:
Նրա խոսքով՝ դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար և դրանց կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀքաղաքացիները։
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ դասընթացին մասնակցելու ընդունելությունը կատարվում է համակարգչային, մասնագիտական գիտելիքների ստուգման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման և ընդունելության հարցազրույցի միջոցով։
«Երկրորդ փուլի դասընթացը կանցկացվի տեսական և գործնական փուլերով, նախատեսվում է նաև ավարտական հարցազրույց։ Բոլոր նրանք, որոնք հաջողությամբ կանցնեն դասընթացը, կստանան հավաստագիր 3 տարի ժամկետով»,-հայտնեց նա և հավաստիացրեց, որ եթե այդ փուլում աշխատանքի չընդունվեն, ապա առաջիկա երեք տարվա ընթացքում մաքսային համակարգում աշխատանքի թափուր տեղ ունենալու դեպքում, կարող են դիմել:
Սողոմոնյանը հայտնեց, որ դասընթացների նախաձեռնման առաջին փուլում կային մտահոգություններ, որոշակի գործընթացներում դանդաղություն, որոշ տնտեսվարողների կողմից դժգոհություններ, իսկ դասընթացի երկրորդ փուլին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ մայիսի 5-ն է և արդեն 450 դիմորդ կա:
Պատասխանելով ուժային մարմիններում իգական սեռի ներկայացուցիչներին ներգրավելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանն արձագանքելու մասին հարցին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Պատմականորեն մաքսային ծառայությունում բացթողնման բաժնի գործողությունը, ժողովրդի մեջ ավելի շատ ընդունված՝ ֆուռ զննելու գործողությունը միշտ համարվել է, որ տղամարդու գործ է և կանայք այդտեղ ներգրավվածություն չեն կարող ունենալ, բայց այս դասընթացների ժամանակ մենք բացթողնման բաժնում ունենք բավական շատ կին մասնակից և հենց այսօր էլ տերմինալներում նրանք այդ շախատանքներն իրականանցնում են ու՝ շատ բարեհաջող»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը
- ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը
- ՊԵԿ. Առանց հարկերի վճարման բրենդային թանկարժեք ժամացույցներ են վաճառել ինստագրամում
- ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան
- ՊԵԿ. Հարկային եկամուտներ և պետական տուրքերն աելացել են 15.2 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան