Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ այսօր Վաշինգտոնում բանակցություններ կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին, նույնպես ԱՄՆ մայրաքաղաքում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մինչ այդ Բլինքենը կհանդիպեի Բայրամովի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ
- Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին. Բագրատյանը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին
- Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելուն. Փաշինյանը` Բլինքենին
- Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն
- Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Ռուսաստանում մտածում են Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
- Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Լաչինի միջանցքի հարցով զանգահարել է Բայրամովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան