Չարլզ III-ը թագադրման ժամանակ կրելու է Ջորջ VI թագավորի թիկնոցը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը թագադրման ժամանակ կրելու է Գևորգ (Ջորջ) VI թագավորի թիկնոցը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Թիկնոցը վերջին անգամ օգտագործվել է Ջորջ VI-ի թագադրման ժամանակ 1937 թվականին. այն գրեթե 90 տարեկան է:
Նշվում է նաև, որ Չարլզ III-ի կինը՝ Կամիլան, կկրի 5,5 մետր երկարությամբ թիկնոց, որը պատրաստվել է Եղիսաբեթ II-ի թագադրման համար 1953 թվականին։
«Դրա վրա ասեղնագործելու են մեղուներ և բզեզներ, «որոնք արտացոլում են բնության, շրջակա միջավայրի թեմաները և թագավորի ու թագուհու սերը բնության հանդեպ»,- կիսվել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները