Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն
Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ «Սպուտնիկ-Արմենիա»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։
«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում կարողանանք համատեղ գիտահետազոտական արբանյակ ուղարկել ուղեծիր։ Ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», - Մողիմիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։
Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին