Ֆրանսիական Պոլինեզիայում ընտրություններում հաղթել են անկախության կողմնակից կուսակցությունները
Ֆրանսիական Պոլինեզիայի անկախության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն են ստացել տեղական խորհրդարանի ընտրություններում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի անդրծովյան համայնքի գերագույն հանձնակատարը։
Կիրակի օրը կայացել է տարածքային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը։ Հրապարակված տվյալներից երևում է, որ ընտրություններում հաղթել է Նախկին նախագահ Օսկար Թեմարուի գլխավորած անկախության կողմնակից Tavini Ouiraatira (Ծառայել ժողովրդին) կուսակցությունը՝ ստացած ձայների 44,2%-ը։ Տարածաշրջանի հեռացող նախագահ Էդուարդ Ֆրիչի գլխավորած Tapura Ouiraatira կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 38,5%-ը։
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ընտրություններից հետո անկախության կողմնակիցները տարածքային ժողովում կստանան 57 մանդատներից 38-ը, ինչը նրանց թույլ կտա հինգ տարի կառավարել անդրծովյան համայնքը։ Ինչպես նշում է լչատվական գործակալությունը, այս հաղթանակը անկախության կողմնակիցներին տալիս է ամուր դիրք՝ բանակցելու Ֆրանսիայի կառավարության հետ ապագաղութացման գործընթացի և ինքնորոշման հանրաքվեի անցկացման շուրջ։
Ակնկալվում է, որ Tavini Ouiraatira կուսակցությունը մայիսի 10-ին կներկայացնի իր թեկնածուին՝ Մոետայ Բրադերսոնին, որպես կառավարության ղեկավար և համայնքի նախագահ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն արդեն ասել է, որ կենտրոնական կառավարությունը «ի գիտություն է ընդունում ժողովրդավարական այս ընտրությունը» և կաշխատի ընտրված մեծամասնության հետ՝ շարունակելու բարելավել Պոլինեզիայի քաղաքացիների առօրյա կյանքը:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023». Ավելի քան 20 միջոցառում Երևանում և մարզերում
- Ընդունելություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ
- Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստ է տեղի ունեցել
- Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը ՄԻՊ հարցով դիմել է Արարատ Միրզոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները