Աշխատավայրում քաղաքացիները երբեմն շահագործվում են. Հարցում
Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը Panorama.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։
Ձեր կարծիքով, լավ կրթությունն ու գիտելիքը երաշխավորո՞ւմ են բարձր վարձատրվող աշխատանք, Հայաստանում որքանո՞վ են պաշտպանված աշխատանքային իրավունքները։ Այս ու այլ հարցերի ի պատասխան քաղաքացիները նկատել են՝ աշխատանքային իրավունքները հաճախ խախտվում են, իսկ բարձրագույն կրթությունը ոչ միշտ է երաշխավորում բարձր աշխատավարձով աշխատանք։
«Կներեք, չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ... դե գիտեք»,-ասաց հարցմանը մասնակցած քաղաքացին։
«Ոչ մի իրավունք էլ ապահովված չի»,-ասում է մի քաղաքացի, որն իր խոսքով, տաքսի է վարում։
«Հայաստանում դեռ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը չենք հասել»,-ասում է մեկ այլ քաղաքցի։
Հարցման մասնակից մի կին էլ նշում է, որ աշխատավայրում երբեմն շահագործվում են քաղաքացիները, քանի որ մարդիկ մտածում են հակառակ պարագայում աշխատանքը կկորցնեն։
Այն հարցին, թե արդյո՞ք լավ կրթությունն ու գիտելիքը երաշխավորում են կավ վարձատրվող աշխատանք, քաղաքացիներից մեկը պատասխանեց.
«Դու էլ պետք է քո վրա աշխատես, ես իմ փորձով եմ դա ասում։ Իրավունքները երկկողմանի են, դու էլ ունես պարտականություն»։
«Իմ թոռնիկը ստացել է լավ կրթություն, լավ էլ աշխատավարձ է ստանում»,-ասում է մի պապիկ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Ես երբեք չեմ ամաչել ո՛չ հորս, ո՛չ էլ մորս համար
- Ժաննա Անդրեասյան. Դեռ դպրոցական աղջիկս որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը
- Աղասի Միքայելյան. Նիկոլամասսան էդ աշխատավարձին հասել է քայլելով ու երկիրը քանդելով
- Գագիկ Ծառուկյան. Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ովքեր աշխատում են ու չեն հուսահատվում
- Փաշինյան. Գիտելիքի վրա չհիմնված աշխատանքն ընդամենը չարչարանք է, հաճախ առանց ցանկալի արդյունքի
- Այսօր Աշխատավորների միջազգային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան