Գնա ու էլ չվերադառնաս. Մանրամասներ ադրբեջանական ապօրինի անցակետում զրույցից
Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը, որ ստիպված է եղել հատել Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետը, մանրամասներ է պատմել լրատվամիջոցներին։
Infoteka24-ի փոխանցմամբ, քաղաքացին պատմել է, որ ադրբեջանցիները իր մեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո նրան ասել են, որ չվերադառնա։
«Մեզ նկարահանել են, ստուգել են անձնագիրը։ Ասեցին՝ գնա ու էլ չվերադառնաս»,-պատմել է նա։
Ըստ աղբյուրի, ստուգել են նաև մեքենայի բեռնախցիկը, ստուգումներն իրականացրել են երկուսը, բայց տեղում նրանց թիվը մեծ է եղել։
«Մտածում էին՝ անձնագրում սահմանը հատելու կնիք դնե՞լ, թե՞ ոչ։ Ես էլ ասացի՝ ի՞նչ եք դնելու։ Չդրեցին»,- պարզաբանել է Գեղամ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Միանգամից ասեմ, որ Արցախի պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ
- Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ
- Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
- Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են
- Տիգրան Աբրահամյան. Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան