Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը գրում է.
«Ըստ որոշ տեղեկությունների, Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին իսկ օրը հայկական պատվիրակության ներկայացուցիչ՝ Արարատ Միրզոյանը հաստատել է ՀՀ իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վճռականությունը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, ինչով դե յուրե կփակվի Արցախյան հիմնախնդիրը։
Իր հերթին, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Ջեյհուն Բայրամովն հաստատել է, որ Ադրբեջանը կդադարի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և չի միջամտի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ նախագծերին։
Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող ուղղակիորեն հայտարարի, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Ի՞նչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան