Ուզում եմ, որ լուսաբանեք, այդ 2.6 մլրդ եվրոյից խեր-խաբար կա, թե ոչ. Արթուր Խաչատրյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
«Կառավարության 2021-26 թթ ծրագրում գրված է, որ 5 տարիների ընթացքում Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսական տարատեսակ գործիքներով Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրոյի ներքո նախատեսված են ծրագրեր, որոնց մեջ է նաև Հյուսիսի-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցումը»,-խորհրադարանում ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալաչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը նշեց, որ չնայած այդ գումարներին՝ կառավարությունը Հյուսի-Հարավի համար խորհրդարան է բերել այլ ծրգրի՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը
«Տեսնում ենք, որ այլ վարկի մասին է խոսվում, հիմա ուզում եմ, որ դուք լուսաբանեք, այդ 2.6 մլրդ դոլարից խեր-խաբար կա, թե ոչ»,-հարցրեց Խաչատրյանը:
ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ քննարկվող վարկով նախատեսվում է ավարտին հասցնել Ագարակից Քաջարան 33 կմ հատվածի շինարարական աշխատանքները, իսկ պատգամավորի հիշատակած ծրագրով՝ Սիսիանից Քաջարան 60 կմ հատվածն է կառուցվելու:
«Տիկի՛ն փոխնախարար, այս հեռանկարային ծրագրի մասին, որ խոսում ենք, լավ ենք անում իհարկե, բայց 2021, 2022,2023 թվականները պեչերով որ գումարենք 5 տարուց 2 տարին անցել է, այդ 2.6 մլրդ եվրոյից ցենտ Հայաստանը ստացե՞լ է, թե ոչ»,-կրկին հարցրեց ընդդիմադիր պատգամավորը և չստացավ որոշակի պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գալստյան, ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան
- Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից. Լիլիթ Գալստյան
- Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս. Թունյանն՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում