Քննիչ հանձնաժողովն ի վիճակի չէ այս խնդիրները պարզաբանել, պատասխաններ տալ. Մինասյան
Ազգային ժողովում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկմանն ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, թե ընդդիմությունը ինչ էր առաջարկում և ինչու չէր համաձայնվում այս ձևաչափով աշխատանքի կատարմանը։
«Պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ներառում է պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորտները՝ պետական կառավարումից մինչև տեղական ինքնակառավարում, երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից և պաշտպանությունից մինչև հումանիտար և մարդու իրավունքների հարցեր, արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերություններ, որոնք երկրի պետականության, անվտանգության հիմնասյուները պետք է հանդիսանան։
Մեր գնահատմամբ, այն ժամանակ ինչպես հրապարակել ենք, հիմա էլ հաստատվում է՝ այս հանձնաժողովն ի վիճակի չէ այս խնդիրները պարզաբանել, պատասխաններ տալ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ իրենք շրջանառության մեջ էին դրել օրենքի նախագիծ, որը չի արժանացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական վերաբերմունքին, մինչդեռ այս նախագծով առաջարկվում էր իսկապես անկախ պետական մարմնի ստեղծումը՝ զերծ քաղաքական աղմուկից, պրոֆեսիոնալ մակարդակով քննություն իրականացնելու համար։
Ա. Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարացնելուն։
Հարակից հրապարակումներ`
- Վշտի մեջ գտնվող հերոսի ծնողին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյան
- Անդրանիկ Քոչարյանն առաջարկվում է երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին