Վշտի մեջ գտնվող հերոսի ծնողին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյան
«Ես սկզբնապես կարծում էի, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ թե հանձնաժողով պետք է լինի, այլ ստեղծվի հատուկ տրիբունալ, որտեղ ներկայանալը չպետք է լիներ ըստ ցանկության, նախասիրության»,- ԱԺ-ում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նա նշեց, որ իր առաջարկը չընկալվեց. «Դիտարկվում է, որ, գիտեք, տրիբունալ ստեղծելը լավ չի, վատ է, բայց հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի այդ տրիբունալը պետք էր, որ չլինի հետո այն, ինչ եղավ սեպտեմբերին։ Մեզ պետք էր տրիբունալ, որ քննի ոչ միայն սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ինչ է եղել, այլ քննել դրանից առաջ ինչ է եղել, դրանից մի քանի տարի առաջ ինչ է եղել, որ հետո մենք չունենանք այն կորուստները, որոնք ունեցանք»։
Գ.Նազարյանը նշեց, որ շատ ծանր բան է մարդկային, տարածքային կորուստ ունենալը, բայց ամենավատ բանը ոչ թե այն է, որ մենք լավ չենք հետաքննում, թե ինչ է եղել, այլ որ մենք այս մեր կորուստն ուզում ենք շահարկել։
«Կորուստը ոմանք ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց։ Խնդրում եմ անխտրի բոլոր քաղաքական ուժերին՝ վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող հերոսի ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ։ Դա ամենակարևորն է։ Մնացածը ես գիտեմ, որ մի օր Անդրանիկ Քոչարայանը կգա, կասի՝ հանձնաժողովը բավարար չէ, պետք է հատուկ ատյան ստեղծել, որ այդ հարցերն ավելի լուրջ ու խորությամբ քննվի»,- ասաց Գ.Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին