Ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,- հայտնում են հիմնադրամից ու ներկայացնում տեսանյութ։
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ասում է, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից, այդ կրակոցները նպատակ ունեն ահաբեկել մարդկանց։
«Մարդիկ զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։
Ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, գողություններ են կատարում»,- տեսանյութում նշում է Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդի միակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ադրբեջանական օկուպացիայի ներքո է. Թաթոյան
- Անդրակիկ Շեգունցի հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում․ Թաթոյան
- Թաթոյան. Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք
- Արման Թաթոյանը Տեղում է
- Ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի․ Թաթոյան