Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
«Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա»,- Ազգային ժողովում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որն իրենց կարևորագույն խնդիրներից է։
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության և գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Եվ, կարծում ենք, այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նշեց, որ օրենքի նախագծում ներառված են համապատասխան դրույթները և օրենքի ընդունումից հետո նախատեսվում են մի շարք գործընթացներ, որոնք կբերեն կոմիտեի վերակազմավորմանը։
«Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ, ոլորտի լիազոր մարմինը նախարարությունն է»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ նախագծում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են Ակադեմիայի գործունեությանը, ներառվել են հենց Ակադեմիայի առաջարկով. «Առաջին դրույթը վերաբերում է նրան, որ իրականացնել Ակադեմիայի կանոնադրության փոփոխությունը կառավարության որոշմամբ, ինչը թույլ կտա այստեղ նույնպես իրականացնել բարեփոխումների գործընթաց ընդհանուր տրամաբանության մեջ, երկրորդ դրույթը վերաբերում է Ակադեմիայի ղեկավար կազմի սահմանմանը ինչպես նաև տարիքային սահմանափակման առաջադրմանը ղեկավար կազմում ընդգրկվելու համար, որն, ըստ առաջարկի, 75 տարեկանն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան