Ֆեյսբուքում կար բողոք, որ մեր վարորդներից մեկը իրեն ագրեսիվ է պահել, ծխել է, ծխախոտի մնացորդը դուրս նետել.Լևոն Հովհաննիսյան
«Նախորդ շաբաթ գրառում էր տեղադրվել ֆեյսբուքում, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասով»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ գրառման մեջ ասվում էր, որ վարորդը ավտոբուսը վարելու ընթացքում իրեն ագրեսիվ է պահել, ծխել է, ծխախոտի մնացորդը դուրս է նետել և պարբերաբար ուղևորներին հորդորել է մանրադրամը փոխանցեն իրեն:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն արձագանքեց. «Ավտոբուսներում կան տեսախցիկներ, երբ այդ տեղեկությունը տարածվեց, մենք այդ մեքենայից հանեցինք տեսախցիկի չիպը և, այո՛, հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել: Նա նաև ուղևորից պահանջել է, որ մանրադրամն իրեն տան և չի թողել, որ գցեն արկղի մեջ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել, այդ ամենը մեր մոտ ֆիքսված է: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից»:
Մանուկյանը հայտնեց, թե ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորում են, որ ղեկին չծխեն և սափրված լինեն:
«Եթե կլինեն վարորդներ, որոնք կշարունակեն ծխել հայտնաբերվելուց հետո կհեռացվեն աշխատանքից»,-հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը:
Լևոն Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց, որ ավտոբուս բարձրանալուց ունենան 100-դրամանոց, այն անմիջապես գցեն արկղը և չտան այդ վարորդին, որպեսզի գումարները մտնեն քաղաքային բյուջե և քաղաքային իշխանությունները կարողանան շարժակազմը թարմացնել:
Քաղաքապետի տեղակալը նաև հորդորեց, որ ավտոբուսների տեսախցիքկները սարքին վիճակում պահեն, իսկ միջադեպի մասին տեսաձայնագրությունը փոխանցել քաղաքապետարանի Լրատվության վարչություն, որպեսզի սոցիալական բնույթի տեսահոլովակ նկարահանվի այդ պատմության շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Ես ձեզ վստահեցնում եմ, որ երևանցիների փորձը բավականին դաժան է.Տիգրան Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին
- Բացահայտվել է 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում կատարված դանակահարության դեպք
- Թիվ 77 երթուղայինի խմած վարորդն ազատվել է աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան