
Մահացել է մոդելավորող Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս նկարիչ-մոդելավորող, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է Ռուսական առաջին ալիքը։
«Ցավալի լուր։ Վալենտին Յուդաշկինը մահացել է։ Այդ մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- նշված է Առաջին ալիքի կայքում։
news.ru-ն գրում է, որ 2016 թվականին մոդելավորողի մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշել։
Դեռևս մարտին Յուդաշկինն իր կնոջ հետ մեկնել էր Իսրայել՝ հանդիպելու մոր և ընկերուհու՝ Ալլա Պուգաչովայի հետ։