Ոչ, ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ էլ, օրինակ, ձեր ֆրակցիայի նիստերին. Վահագն Ալեքսանյան
«Պարոն Խաչատրյան, ակնհայտ է, որ պարոն Մանուկյանի գլխավոր դերում գտնվելու փաստով եկել եք այստեղ, ինչ-որ բան եք փորձում հրահրել, արտահայտություններ եք անում, բոցաշունչ ելույթներ ունենում, ասում եք Վահագն Ալեքսանյանն այս մի կոնֆեանսին է, մյուսին է… Կարո՞ղ է հույսը նրա վրա է, որ ես էլ գամ, ասեմ՝ ոչ, ես ոչ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ոչ, օրինակ, ձեր ֆրակցիայի նիստերին»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Վերջինս հայտնեց, որ նման բան չի լինելու և խնդրեց մնալ պարկեշտության սահմաններում
«Եթե կարծումեք, որ ինձ հետ բանավիճելու կամ անձնական քննարկելու բան ունեք, ինչքան հիշում եմ, Հանրային հեռուստաընկերույունը բազմիսս փորձել է ձեզ հետ կազմակերպել իմ բանավեճը, բոլոր անգամներից հրաժարվել եք, ինչպես և ձեր խմբակցության 100 %-ը, այնպես որ, խնդրում եմ ձեզ այստեղ այնպես՝ պասիվ-ագրեսիվ դերում հանդես չգալ որովհետև դասակնը կասեր՝ մենք տեսել ենք հայտնի բանը»,-հայտարարեց Ալեքսանյանը:
Մինչ այդ ելույթը՝ Արթուր Խաչատրյանը հիմնավորեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստը նախագահող Հակոբ Արշակյանից փորձում ճշտել, թե ինչու է Հակոբ Ռուբինյանը Արարատ Միրզոյանի հետ մեկնել ԱՄՆ՝ ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցությունների:
«Եթե միջազգային կոնֆերանս լինի որտեղ քննարկվեին սմբակավոր կենդանիների իրավունքները և, դիցուք, այդ կոնֆերանսին մասնկացի, ամենայն հարգանքով, պարոն Վահագն Ալեքսանյանը, հարց կառաջանա՝ ինչ կապ ունի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը սմբակավոր կենդանիների իրավունքների հետ, եթե բնապահպանության հանձնաժողովից մեկը լիներ, կասեյինք՝ հա, գնացել են բեզոարյան այծ, հայկական մուֆլոն կա: Հիմա մարդը, որը մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին և բնական հարց է առաջանում, ինչո՞ւ»,- ասաց Խաչատրյանը և հռետորական հարց հնչեցրեց, թե արդյո՞ք այն չի նշանակում, որ Թուրքիայի պահանջով հայ-թուրքական հարաբերությունները միախառնվել են հայ-ադրբեջանակն հարաբերություններին:
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գալստյան, ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան
- Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից. Լիլիթ Գալստյան
- Ի՞նչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան