Տաթևիկ Հայրապետյան. Որտեղ էլ բանակցեն, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախյկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում
Ինչպես հայտնի է Վաշինգտոնում ընթանում են ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ ԱՄՆ միջնորդությամբ: Բնականաբար, հայկական կողմը լղոզված ձևակերպումներ է տալիս բանակցությունների բնույթի մասին: Բայց «Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:
Հետո նյութը հեռացվեց էջից, բայց ինձ մոտ պահել եմ այդ հատվածի սքրինշոթը:
Այսպես, սա նշանակում է՝
-ՀՀ-ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում;
-Խոսվում է ՀՀ կամ ինչպես իրենք են մեր երկիրը կոչում՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցների գալու մասին, այդ թեզը ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմը:
Եթե սա այն կետերից մեկն է, ինչ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120,000 հայերի կյանքը, այլ ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:..
Ադրբեջանը դա պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը գովասանքի արժանի քայլ: Փաստերը անսպառ են: Ավելին, նույն ՀՀ–ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ–ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի:
Իհարկե, ՀՀ իշխանությունների բանակցածից, ցավոք, որևէ դրական ակնկալիք ունենալ հնարավոր չի, նրանք վաղուց են ապացուցել, որ մեր երկրի շահերը չեն սպասարկում, բայց որ նման կետի կհասցնեն բանակցությունները վերջին երեք տարվա մեջ, դրա համար առանձնահատուկ տաղանդ է պետք:
Ցավոք, իսկապես որտեղ էլ բանակցեն՝ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
- Նախնական պայմանավորվածությամբ, նաև Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում կկայանա. Եղոյան
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Բաքվի ու Երևանի միջև քննարկվող բազմաթիվ հարցերից են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան