Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում
Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում։
Երևանի կոնյակի գործարանի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների այս շարքը իր մեջ ամփոփում է ARARAT-ի պատմության կարևոր դրվագները և հնարավորություն տալիս ծանոթանալու ARARAT-ի այն արժեքներին, որոնք ամբողջացնում են ապրանքանիշի գաղափարախոսությունը։
Միջոցառման ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը հյուրերին ներկայացրեց ARARAT հայկական կոնյակի պատմությունը, արտադրման հարուստ ուղին, ինչպես նաև կոնյակը վայելելու նրբությունները։
Միջոցառման հատուկ մաս էր կազմում ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։ Այսպես՝ հյուրերին ներկայացվեց ARARAT կոնյակների դասական շարքից մի քանիսը՝ «Ախթամար», «Դվին» և «Նաիրի» կոնյակները, ինչպես նաև ARARAT-ի նորարարական արտադրանքներից ARARAT Cherry-ն։
«ARARAT-ի շուկայավարության առանցքային գաղափարներից է երկխոսությունը իր սպառողի հետ։ Այդ իմաստով ARARAT-ի միջոցառումներները մշտապես առանձնանում են բովանդակային հագեցվածությամբ, և մեզ համար կարևոր է հայկական լեգենդար կոնյակի սիրահարներին ներկայացնելու ոչ միայն նրա համահոտային առանձնահատկությունները, այլև կիսվել բրենդի ժառանգությամբ, նրա նորարարություններով ու նվաճումներով։
«ARARAT բացահայտումներ»-ը մեր կողմից մշակված հատուկ ձևաչափ է, որը հնարվարություն է տալիս հյուրերին հաղորդակից դարձնել մեր ապրանքանիշի պատմությանն և միասին վերապրել ARARAT-ով զուգորդված ջերմ և հաճելի պահեր։
«ARARAT բացահայտումներ» շարքը արդեն իսկ մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարահի տարբեր երկրներում, բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր է այս շարքը իրագործել Հայաստանի տարբեր մարզերում»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիրք նվիրելու օրը ARARAT թանգարանում
- Բաց դռների օրերն՝ ARARAT թանգարանում
- Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան
- ARARAT Cherry. Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան