Մենք շարունակելու ենք բարձրացնել Լաչինի միջանցքի հարցը. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջաբի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ աջակցելու այս շաբաթվա բանակցություններին, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Պետքարտուղար Բլինքենը երեկ պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա լինել առավոտյան Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում կայացած լիագումար նիստին:
Պետքարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Նա խորապես ներգրավված է եղել այդ գործընթացում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել:
Մենք հավատում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն»,- նշել է Պատելն ՝ անդրադառնալով մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը։
Հարցին, թե «բանակցությունները կշարունակվեն ևս մի քանի օր, ինչպիսին է հաջողությունը, Ձեր պատկերացմամբ», Պետդեպարտամենտի ներկայացուցիչ պատասխանել է. «Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է։ Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն և կայունություն այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։
Լրագրողներից մեկը Պետդեպարտամենտի ներկայացուցչին հարցրել է. «Ադրբեջանի կառավարությունն անտեսել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու Պետդեպարտամենտի նախկինում հնչեցրած բոլոր կոչերը։ Արդյոք վարչակազմն այլ քայլեր ունի, մտածում է ձեռնարկել՝ համոզվելու, որ ճանապարհը ապաշրջափակվի և Լեռնային Ղարաբաղում գրեթե աղետալի հումանիտար իրավիճակը բարելավվի»։
Ի պատասխան Պատելը նշել է. «Լաչինի միջանցքով տրանսպորտի, առևտրի և մարդկանց ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին ձեր խոսքերը նախկինի պես արդիական են, և մենք շարունակելու ենք բարձրացնել այդ հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
- Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին