Վարդան Օսկանյանը լինի, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը, չեն կարող չգալ․ Անդրանիկ Քոչարյան
«Շատ քիչ մարդիկ ենք, որոնք մերժել են գալը։ Համոզված եմ գալու են՝ լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը։ Չեն կարող չգալ: Եթե չգան, նշանակում է՝ իրենք խուսափում են մի բանից, որ… չօգտվել այս հնարավորությունից՝ պարզապես անհնար է պատկերացնել»,- Ազգային ժողովում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկմանն ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ բոլոր նախագահները, վարչապետները, ում կանչել են, եկել են։
«Միայն Յուրի Խաչատուրովը չի եկել: Անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, որովհետև նաև անթույլատրելի էր մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականը ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ քննիչ հանձնաժողով և պարզ ճակատով պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց պատերի տակ չպետք է պատասխանի:
Օրինակ, Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որևէ զինվորականի մերժումն, գոնե մեր հանձնաժողովի անդամների համար, ընդունելի չէ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քննիչ հանձնաժողովն ի վիճակի չէ այս խնդիրները պարզաբանել, պատասխաններ տալ. Մինասյան
- Վշտի մեջ գտնվող հերոսի ծնողին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյան
- Անդրանիկ Քոչարյանն առաջարկվում է երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին