Նախնական պայմանավորվածությամբ, նաև Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում կկայանա. Եղոյան
«Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ դրա, նաև Մոսկվայում պետք է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումը չի հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։
«Բանակցություններից հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի։
Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, ինչքան չլուծված հնարավոր հարց կա և, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ համաձայնության հասնելու համար՝ հայկական կողմը իր համար շահավետ լուծմամբ, իրենք էլ, բնականաբար, իրենց», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, սովորաբար, ի օգուտ Հայաստանի չեն լինում՝ Եղոյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ բանակցություններն ի օգուտ Հայաստանի չեն եղել, պատերազմն ի օգուտ Հայաստանի չի եղել»։
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, այսինքն Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ։
Հարցին՝ Պետքարտուղարության ներկայացուցիչները նշում են, որ քննարկվում է հարաբերությունների կարգավորման համաձայնության անվանումը ստացած նախագիծը, արդյո՞ք դա հենց խաղաղության պայմանագիրն է. «Դա այն փաստաթուղթն է, որի մասին դուք լսում եք վերջին ամիսներին՝ մենք ենք խմբագրել, իրենք են խմբագրել, մենք ենք խմբագրել, իրենք ենք խմբագրել»։
Դիտարկմանը՝ անվանումը փոփոխվել է, Եղոյանն ասաց. «Որպեսզի պատասխանեմ հարցին, պետք է բովանդակային մանրամասները բացեմ։ Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը»։
Նա չկարողացավ ասել՝ երբվանից. «Դա կնշանակի բովանդակության մասին առարկայական խոսակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
- Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Վաշինգտոնում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան