Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազում զոհվածների ու անհետ կորածների անունները. Նազարյան
«Մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազում զոհվածների ու անհետ կորածների անունները։ Այս հապաղումը միայն լրացուցիչ կասկածներ, նոր հարցեր են առաջացնում, հապաղումն, իրոք, անհասկանալի է»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հարցադրում արեց՝ ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակում զոհված հերոսների անունները։
«Անունները, ծննդյան վայրերը պետք է հրապարկվեն։ Սա անհրաժեշտություն է, սա առաջին հերթին հարգանքի տուրք է մեր հերոսներին։
Ասում են՝ Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում նշված են անունները։ Այո, նշված են, բայց սա կառավարության կայք չէ, և ոչ բոլորն են վերցրել հիմնադրամի հատկացրած գումարները»,- ասաց Նազարյանը։
Նա կոչ արեց կառավարությանը՝ չհապաղել, հրապարակել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված տղերքի, անհետ կորածների անունները։
Հարակից հրապարակումներ`
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- «168 Ժամ». Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը
- Արսեն Բաբայան. 90 մլն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի
- Երվանդ Վարոսյան. Ուզում եմ մեր հայրենիքի ու 5000 երեխեքի գլուխը կերածների արդար դատը տեսնել
- 5000-ից ավել զոհերը Նիկոլ Փաշինյանի տվածն են.Միհրդատ Մադաթյան
- Երվանդ Վարոսյան. Երկիրը կործանած, 5000 երեխու գլուխ կերած մանր ժուլիկ տգետ աֆերիստները չեն հանգստացել
- Ավելի քան 5000 հայի այունը դեռ չչորացած բարբաջել բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չի կարող տեղավորվել գիտակից որևէ հայի հասկացողության մէջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան