Մայր Աթոռ. Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը»,- Panorama.am-ին ասացին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Նշեցին նաև, որ ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ։
Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ հայ հոգևորականները պետք է հեռանան Խուդավենգի (Դադիվանք՝ Panorama.am) վանքից. «Հայ հոգևորականներն այդ վանքի հետ կապ չունեն, պետք է հեռանան այնտեղից։ Այն պատկանում է կովկասյան Ալբանիային։ Վաղ թե ուշ ալբանա-ուդիական քրիստոնյա համայնքը կլուծի այդ հարցը»։
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, 2020-ի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան