Ռուբեն Ռուբինյանը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում է Փաշինյանի որոշմամբ
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
«Դա եղել է վարչապետի որոշումը, և զարմանալու բան չկա։ Պարոն Ռուբինյանն Ազգային ժողովի փոխխոսնակն է, կարծում եմ, որ որևէ վատ բան չկա նրանում, որ ԱԺ-ն էլ է մասնակցում։ Սա վերջին հաշվով, խորհրդարանական հանրապետություն է, և պարոն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում այդ բանակցություններին։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստում այսօր ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել էին, թե ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
- Վաշինգտոն կմեկնի նաև Ռուբինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան