Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս. Թունյանն՝ ընդդիմությանը
«Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակությունով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Պատվիրակության անդամ եք նաև դուք։ Ինչո՞ւ համար մեզ հետ Թուրքիա չեք գալիս, գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, բարդ օրակարգով ու լիքը հարց ունենք լուծելու»,- ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Բակեն Թունյանն այս հարցն ուղղեց ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նա մինչ այդ հարցրել էր, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Հարցնում եք՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը գնում։ Ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դուք ինչո՞ւ չեք գալիս: Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեք, լիքը խնդիրներ կան, օգնեք, որպեսզի մենք մեր տեսակետը տանենք առաջ: Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին»,- ասաց Բաբկեն Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Վաշինգտոն կմեկնի նաև Ռուբինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան