Ահազանգ. «Արարատբանկը» հաճախորդներից դրամաշորթության յուրօրինակ տարբերակ է այսօր փորձարկել
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրում է.
««Արարատբանկը» հաճախորդներից դրամաշորթության յուրօրինակ տարբերակ է այսօր փորձարկել։ Բանկի Կենտրոն մասնաճյուղի բանկոմատն այսօր քաղաքացիների քարտերն անընդհատ «կուլ էր տալիս»։ Քարտերը վերադարձնելու և ապաարգելափակելու համար յուրաքանչյուրից 500 դրամ էին գանձում՝ սխալ գատնաբառ հավաքելու պատճառաբանությամբ։ Նույնը պահանջեցին նաև ինձնից։
Բանկի աշխատակցուհին, իրականում բավականին համբերատար և պատրաստակամ անձնավորություն, ինձ ասաց, թե ապրիլի 9-ին դարձյալ սխալ գաղտնաբառ եմ հավաքել, ինչի պատճառով քարտս բանկոմատը չի վերադարձրել, թեպետ այն չեմ օգտագործում, ավելի շատ սիմվոլիկ գումար է առկա այնտեղ։ Ակնհայտ էր, որ բանկոմատի համակարգային սխալի հետևանք էր այսօրվա խառնաշփոթը, սակայն հաճախորդներից էին 500 դրամներ գանձում։ Ինձնից առաջ կանգնած հաճախորդին խորհուրդ տվեցի չվճարել 500 դրամը, քանի որ բանկն իր համակարգը կարգի բերելու փոխարեն մեր հաշվին գումար էր աշխատում։ Հաճախոդուհին՝ երիտասարդ մի աղջիկ, ի պատասխան նկատեց, թե «բանկերի և պետության հետ գործ ունենալ չարժե՝ նրանցից անհնար է բան պահանջել»։ Ես մենեջերին պահանջեցի, ապա դիմում գրեցի։ Մենեջերը չբացառեց, որ հնարավոր է համակարգը չի աշխատում, կպարզեն և կպատասխանեն ինձ։
50 հաճախորդ կարող է առանց վիճարկելու վճարել այդ 500 դրամը, բայց 51-րդը կարող է նրանց պես չվարվել։ Խնդիրն այն է, որ այդ 50-ը համաձայնում են, որ իրենց կողոպտեն կամ խաբեն։
Եթե խաբեությունը կամ համակարգային սխալը հաջողվում է իրացնել ֆինանսաբանկային համակարգում, ինչու՞ չպիտի հաջողվի քաղաքականության մեջ և պետական կառավարման դեպքում։ Մեկ է՝ այդ 50-ը դարձյալ անտրտունջ համաձայնելու են վճարել պահանջվող գինը։ Եվ ես դարձյալ լինելու եմ մանրումեծ անօրինականության և համակարգի սխալների դեմ պայքարող փոքրամասնության մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան