Ով, ովքեր հրաժարվում են Արցախից՝ ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար. Աղվան Վարդանյան
«Ով, ովքեր հրաժարվում են Արցախից՝ Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար։
Ով, ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն և իրենք, և իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա իր ելույթում նշեց. «Ով, ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ։
Ով, ովքեր թուլացրել, քայքայել են հայկական բանակը, Արցախի պաշտպանությանը բանակը, ներում չեն ունենալու։
Ով, ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու։
Ով, ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ։
Ով, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։
Ով, ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքին՝ ամենավախկոտն ու անպաշտպանն են։
Ով, ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են։
Այստեղ ես անուն առ անուն արձանագրում եմ՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի ու Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները։
Գլխավորի անունը՝ միշտ մտքում»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, չի մտածում, որ խորհրդարանի նիստերի դահլիճի ձախ կողմում բոլոր նստածները, այսինքն ՔՊ-ական պատգամավորները, այդպիսին են. «Քչերն են այդպիսին, բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են։ Հիշեք՝ իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ։
Իմ նկարագրած Հայաստանի Հանրապետությունը լինելու է, խնդրում եմ՝ մի կասկածեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում