Անդրանիկ Քոչարյանն առաջարկվում է երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը
Ազգային ժողովում քննարկվում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան հայտարարեց, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքսային և գրաֆիկական փաստաթուղթ 14 հազար էջից ավելի ծավալով, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է պատգամավորների և հանձնաժողով ընդգրկված փորձագետների կողմից, որոշվել է հրավիրյալների ցանկը, հավիրվել են ու շարունակվում են հրավիրել գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նա հայտնեց, որ հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
«Լսումների և զրույցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին, ստանալ փաստաթղթերի նոր քանակություններ։
Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալ ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունության ժամկետը երկարացնել ևս վեց ամսով»,- ասաց Ա.Քոչարյանը։
Ըստ նրա, սա վերջին երկարացումը կլինի։
Քոչարյանը նաև հայտնեց, որ հրավիրյալների ցանկը գնալով մեծանալու է։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հորդորել էր գալ հանձնաժողով ու հարցեր տալ իրեն, գոնե վերջնական փուլում ունենալ մասնակցություն։
«Երբ հարց էինք տալիս հանձնաժողով հրավիրված Զոհրաբ Մնացականյանին, ասաց՝ «այս հարթակից հիմա չօգտվելն առնվազն կլինի ախմախություն, որովհետև, եթե կան ինչ-որ կասկածներ պաշտոնավարման ընթացքում, պետք է առաջին հերթին փարատվեն տվյալ հանձնաժողովի պատերի ներսում»», - ասսց Ա.Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանը խոստացել է ներկայանալ քննիչ հանձնաժողով
- Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ իմ և Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ
- Տիգրան Աբրահամյան. Զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը
- «Հրապարակ». 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը մեկ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել
- ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Ղազինյան